Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի դիտարկումը հունից հանեց Հովհաննես Մարգարյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2015 13:00

«Ցանկացած մարդ գլուխը պատին է տվել, երեսն էլ քարին, եթե ՕԵԿ-ի համար նման հայտարարություն անի, ով ուզում է լինի»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ՕԵԿ-ում ինչպե՞ս են պատկերացնում համագործակցությունը ՀԱԿ-ի հետ, որը ոչ վաղ անցյալում վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում ՕԵԿ-ի հասցեին:

Հիշեցնենք, խորհրդարանական եռյակ-քառյակի ձեւաչափում ՀԱԿ-ը հրաժարվում էր ՕԵԿ-ի հետ համագործակցության հեռանկարից: Ավելին, երբ լրագրողները հարց էին տվել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին ՕԵԿ-ի մասին, վերջինս ասել էր, որ պետք չէ իրեն վիրավորել: Լրագրողների այս հիշեցումը հունից հանեց ՕԵԿ-ական պատգամավորին:

«Էն մարդիկ, ովքեր փորձում են պղտոր ջրում ձուկ որսալու անարդյունավետ գործով զբաղվել, իրենց կարծիքով` իրենց ազդեցիկ «պապաների» թելադրանքով, դրանք միշտ փորձում են նենգափոխել իրականությունը: Էժանագին է հայտարարությունները նենգափոխելը, իսկ մենք դրա մշտական ականատեսն ենք եղել և լուրջ չենք վերաբերվում»,-ասաց նա`մեղադրանքի սլաքն ուղղելով լրագրողներին:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30