Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանը չմեկնաբանեց, թե ինչու են պաշտոնյաները սերտաճած բիզնեսին

Նոյեմբեր 17,2015 12:21

էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումային հարցերի խորհրդի նիստի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նույն նիստի ժամանակ արված հայտարարություններին:

Դեսպանը մասնավորապես ակնարկել էր Հայաստանում տիրող կոռուպցիայի, անհավասար մրցակցային դաշտի մասին, ինչը դեսպան Ռիչարդ Միլսի համոզմամբ, խոչընդոտում է ներդրումների աճին: Պարոն Ճշմարիտյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարն ու հավասար մրցակցային պայմանների ստեղծումը ավելի շատ ուղղված են համակարգային փոփոխություններին. «Ընդհանուր առմամբ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի շատ նախատեսում է այն մոտիվացիաների, հնարավորությունների վերացում, որոնք թույլ են տալիս այդպիսի երեւույթներ: Իսկ դրա հիմքում ընկած է առաջինը հենց օրենսդրության կատարելագործումը, որի արդյունքում մենք ունենում ենք գործարար միջավայրի բարելավման ցուցանիշները»:

Ըստ էկոնոմիկայի նախարարի մասնավորապես, խոսքը վերաբերում է մասնավոր եւ պետական հատվածի նվազագույն շփումների իրականացմանը, հնարավոր թույլտվությունների, լիցենզիաների կամ պետական չինովնիկից կախված որեւէ հարաբերության նվազեցմանը: «Սա ամբողջ աշխարհի փորձն է»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:

Հարցին, թե ներդրումների նվազումը փաստորեն վկայում է, որ կոռուպցիան տարածված է Հայաստանում, էկոնոմիկայի նախարարն ի պատասխան ասաց, որ ներդրումների նվազում չկա. «Դուք անընդհատ շեշտում եք՝ չլսելով պետական մարմինների բազմաթիվ հայտարարությունները, որ կա ներդրումների փոքր, բայց ավելացում»:

Ըստ նրա, օտարերկրյա ներդրումները բաղկացած են մի քանի տեսակի ներդրումներից, իսկ ընդհանուր ծավալն այս տարի ավելացել է 4.7 միլիարդ դրամով:

Կարեն Ճշմարիտյանը անպատասխան թողեց հարցը, թե ինչո՞ւ են Հայաստանի պաշտոնյաները սերտաճած բիզնեսի հետ. «Ես սովոր եմ թեմայից խոսել, ոչ թե բամբասանքներ մեկնաբանել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30