Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը նշանակվելու է ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու. «Իրատես de facto»

Նոյեմբեր 17,2015 12:06

Նոյեմբերի 2-ից ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում  հայտնվեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:  Այս անգամ լրատվական դաշտը «ցնցել» էր նրան ԼՂՀ-ում պաշտոնի   նշանակելու   մասին   տեղեկությունը։   Որոշ լրատվամիջոցներ առանց վարանելու եզրակացնում էին, թե սահմանադրական  բարեփոխումների սկզբնական փուլում բավականին ակտիվ դիրքորոշում ցուցաբերած Իսագուլյանի ներկայիս «քաղաքական պասիվությունը» կամ «լռությունը» պայմանավորված են  հիշյալ հանգամանքով: ՀՀ քաղաքական ու լրատվական դաշտերին հուզող այս եւ մի քաի այլ հարցերի շուրջ է  զրույցը Գառնիկ Իսագուլյանի հետ:

– ֊Խախտենք Ձեր երկարատև (երկամսյա) լռությունը. փորձեք շաղկապել կամ հերքել ԼՂՀ-ում Ձեզ պաշտոնի նշանակելու և հիշյալ հանգամանքով պայմանավորված ներհայաստանյան քաղաքական կյանքում պասիվություն դրսևորելու իրողությունն ու այդ առնչությամբ մամուլով շրջանառվող լուրերը։

– Որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ինձ նման առաջարկություն արել է, ընդ որում ոչ մեկ անգամ, փաստ է։

– Ասել է՝ ԼՂՀ նախագահի և Ձեր անձնական հարաբերությունները…

– …մեր հարաբերությունները բավականին ջերմ են և ունեն ոչ մեկ տասնամյակի պատմություն։ Նաև հավելեմ՝ «Իրատեսի» Վրեժ Առաքելյանին ու հայաստանյան լրատվադաշտին «հուզող» հարցը քննարկվել է նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Քաջ գիտակցելով, որ Հայրենիքին, նույնն է թե՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ծառայելն ու որևէ կերպ, թեկուզ և փոքր-ինչ աջակցելը յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է, ես պատրաստակամ եմ լծվելու ցանկացած գործի՝ առանց որևէ ակնկալիքի։

– Ձեր բառերը ստիպում են ենթադրել՝ քննարկումներից հետո Գառնիկ Իսագուլյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու։

– Որպեսզի պարզաբանվեն բոլոր կարգի ավելորդ խոսակցություններն ու ենթադրությունները, Ձեր հարցմանն այսպես կպատասխանեմ. քննարկումների վերջնական արդյունքում հարցը ստացավ շատ պարզ լուծում, այն է՝ թող տարօրինակ չթվա, ստանձնել ոչ թե պաշտոն, այլ պարտավորություն՝ իրականացնելու որոշակի գործառույթներ, որոնք կդրվեն իմ առջև, ինչպես նաև հնարավորությունների սահմաններում ԼՂՀ ղեկավարությանը ներկայացնել առաջարկություններ ու ծրագրեր։

– Այդ ամենը, սակայն, ենթադրում է որոշակի կարգավիճակ, ուրե՞մն…

– Այդ ամենն իրականացնելու համար միանգամայն ընկալելի է ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատուի կարգավիճակը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30