Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հովհաննիսյան. «Մենք 2 տարի առաջ ճիշտ ենք եղել, մենք ճիշտ ենք մնում այսօր». «168 ժամ»

Նոյեմբեր 17,2015 12:00

Նոյեմբերի 5-ին լրացավ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատապարտված Արմեն Հովհաննիսյանի պատժի կրման 2 տարին, և նա ազատ արձակվեց։ Զրուցել ենք Արմեն Հովհաննիսյանի հետ։

– 2 տարի առաջ դուրս էիք եկել արժեքների հեղափոխության։ Ի՞նչ եք կարծում՝ Ձեր գործողությունները, ինչո՞ւ չէ, նաև դատավարությունն արդյունք ունեցա՞ն։

– Երբ ընկերներով (առաջին հերթին՝ գաղափարակից, հետո նոր ընկերներ՝ որպես ընդհանուր հասկացություն) դուրս եկանք արժեքների հեղափոխության, բոլորս հասկանում էինք, որ առաջնահերթ պիտի վերականգնվի մեր հասարակության մեջ դեգրադացված արժեհամակարգը։ Այն, ինչ հիմա կատարվում է՝ տարբեր հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ կոչեր են անում  դուրս գալ քաղաքացիական անհնազանդության, հասնել իրենց առաջ դրված նպատակներին, ես տեսնում եմ, որ հասարակության մեջ արթնացել է այն պահանջը, որ արժեքները, իրոք, պիտի վերանայվեն ու վերագնահատվեն։ Այսինքն՝ այն, ինչ արեցինք 2 տարի առաջ, հիմա հասկանալով, որ դա պայքարի միակ ճիշտ տարբերակն է, բոլորը միաձայն կոչ են անում հենց այդ քաղաքացիական անհնազանդության միջոցով հասնել այս կամ այն հարցի լուծմանը։

Այդ տեսանկյունից տեսնում եմ ու հասկանում եմ, որ մենք 2 տարի առաջ ճիշտ ենք եղել, մենք ճիշտ ենք մնում այսօր, ու իրոք հասարակության մեջ տեղաշարժ տեղի է ունենում։ Հարցը նրանում է, որ այդ տեղաշարժը, կարող է՝ շատ դանդաղ է կատարվում, կամ այդ գիտակից մասսան, որն արժանապատվություն ունի, հասկանում է, որ իրական արժեքները պետությունն ու հայրենիքն են, շատ քիչ են։ Բայց խնդիրը որակի մեջ է, ոչ թե քանակի։ Այնպես որ, վստահ եմ, որ արդյունք անպայման լինելու է։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30