Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հանդիպեցին Անգլիայի ընտրանիների հետ:
Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով վստահ առավելության հասավ: Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան միավորը բաժանեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթեցին մրցակիցներին:
Մեր տղաները ոչ-ոքի՝ 2:2 խաղացին: Պարտություն կրեցին Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանին փոխարինած Կարեն Գրիգորյանը: Իսկ թիմային հավասարակշռությունը հաշվի մեջ ապահովեցին Գաբրիել Սարգսյանի (նկարում) եւ Հրանտ Մելքումյանի հաղթանակները:
Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները վաստակել են թիմային 5,0-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակներում զբաղեցնում են, համապատասխանաբար, 10-րդ եւ 11-րդ հորիզոնականները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ etcc2015.com-ի