Հարցազրույց ռուսաստանցի ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերի հետ
– Պարոն Ֆելգենգաուեր, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օրերս անդրադարձել էր Ստեփանակերտի օդանավակայանը Սիրիայում ռուսական գործողությունների համար տրամադրելու հարցին, ինչն ակտիվ շրջանառվում է ռուսական մամուլում։ Հայաստանցի փորձագետները պնդում են, որ Ռուսաստանը սիրիական գործողությունների անվան տակ իր ձեռքը կվերցնի ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքը։ Սա դիտարկվում է՝ որպես հնարավորություն Մոսկվայո՞ւմ, թե՞ առանձին փորձագետների կողմից առաջ քաշվող տարբերակ է։
– Կարծում եմ՝ քննարկվող տարբերակ է որոշ փորձագետների դեպքում։ Պաշտոնական Մոսկվան մտադիր չէ Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործել սիրիական ճգնաժամում։ Չկա դրա ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական անհրաժեշտությունը։ Եթե նույնիսկ ունենար, նման քայլի չէր դիմի, քանի որ դա Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ կստեղծեր առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ։
Երկրորդ՝ Ռուսաստանն արդեն ունի իրեն այս պահին բավարարող ռազմական ներկայություն Հայաստանում՝ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաների տեսքով։ Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործմամբ Ռուսաստանն իր գլխին լուրջ խնդիրներ կլցնի, որի ո՛չ ռազմական, և ո՛չ էլ քաղաքական անհրաժեշտությունն այս պահին չկա։ Օդանավակայանի օգտագործումը կհարուցի Բաքվի դժգոհությունը, ում հետ հարաբերությունները Մոսկվան վերջերս է կարողացել փոքր-ինչ կարգավորել։ Ենթադրում եմ, որ ԼՂՀ նախագահն է ցանկանում, որպեսզի Ռուսաստանն օգտագործի Ստեփանակերտը, բայց Ռուսաստանի իշխանությունները նման բան չեն անի։ Մենք միտումնավոր կերպով պետք է բարդացնենք մեր հարաբերությունները Բաքվի և Արևմուտքի հետ այն դեպքում, երբ չենք կարգավորել մեր հարաբերություններն Արևմուտքի հետ, առավել ևս՝ շարունակվում է սիրիական ճգնաժամը, որում ներգրավված է նաև Ռուսաստանը։ Մեզ նոր հակամարտություններ այս պահին պետք չեն, ուստի օդանավակայանը չի օգտագործվի, եթե նույնիսկ կարիք լինի թռչել Ստեփանակերտ։
Կարդացեք նաև
– Ըստ Ձեզ՝ չկա նաև քաղաքական անհրաժեշտությո՞ւնը, այսինքն՝ ԼՂ հակամարտության գործընթացում իրավիճակ փոխելու ցանկություն նման միջոցների գործադրմամբ։
– Ոչ, չկա այսօր նման անհրաժեշտություն։ Ռուսաստանը պետք է ցանկանար փոխել իրերի դրությունը Ղարաբաղում նման քայլի գնալով, բայց չկա նման ցանկություն, առավել ևս՝ քաղաքական անհրաժեշտություն։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում