Լրահոս
Օրվա լրահոսը

«Թումո» կբացվի նաև Ջավախքում. armenian-community.ge

Նոյեմբեր 17,2015 11:32

Ջավախքը ևս կունենա «Թումո»՝ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին հայտարարել է կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազեանը` «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի առաջին հաշվետու նիստի ժամանակ:

Ջավախքի 12-18 տարեկան երեխաները ևս հնարավորություն կունենան ուսանել արտադպրոցական ուսումնական նոր միջավայրում և բացահայտել իրենց ստեխծարար ներուժը: «Թումո» կենտրոնի բացման համար ներկայումս առաջնահերթ խնդիրը համապատասխան շենքի ընտրությունն է։ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը լինելու է Ախալքալաքում:

«Կենտրոնի ստեղծման համար մեր նախատեսած երկու շենքերը փլատակ վիճակի մեջ են, և մեծ աշխատանք է պահանջվում դրանք բարեկարգելու համար։ Մոտավորապես երկու տարի անհրաժեշտ կլինի վերանորոգման, անհրաժեշտ ռեսուրսներով ապահովման համար»,- այս մասին հայտարարել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազեանը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի առաջին հաշվետու նիստի ժամանակ:

Մարի Լու Փափազեանի խոսքով, կստեղծվեն բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի կենտրոնը հասանելի լինի ոչ միայն Ախալքալաք քաղաքի, այլև շրջանի գյուղերի երեխաների համար։ Նրանց կապահովեն տրանսպորտային միջոցներով և այլ հարմարություններով։ Կենտրոնում կարող են ուսանել 12-18 տարեկան բոլոր ցանկացողները ՝ առանց բացառության։

«Մեր առաքելությունն է պատրաստել անհատներ, որոնք կլինեն մրցունակ, ինքնավստահ և օգնել նրանց բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը։ Առաջին երկու ամիսը կարելի է համարել ընդհանուր ունակությունների զարգացման շրջան, երբ նորեկը ծանոթանում է միջավայրին ու ուսուցման պայմաններին, ստանում ընդհանրական գիտելիքներ: Հետո, կողմնորոշվելով իր նախընտրությունների հարցում, ընտրում է կոնկրետ ուղղվածություն և խորացնում հմտություններն այդ բնագավառում»,- մանրամասնեց Մարի Լու Փափազեանը։

«Թումո» կենտրոնում ուսուցանում են գծագրություն, հաղորդակցության հմտություններ, նկարահանման աշխատանք, 3D մոդելավորում, ծրագրավորում, դիզայն։ Դասավանդում են տարբեր մեթոդներով՝ վարժություն, դասընթաց և նախագծում։ Վարժությունները կանխամտածված անցկացվում են և՛ հայերեն, և՛ անգլերեն լեզուներով, որի նպատակն է աշակերտների մեջ ինքնուրույն սովորելու ունակություն ձևավորել։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստեղծվել էր չորս տարի առաջ: Նպատակն է դեռահասներին տալ այնպիսի կրթություն, որը նրանք չեն ստանում դպրոցում։ Նրանց հնարավորություն տալ բացահայտել սեփական թաքուն ունակությունները, որոնք մինչ այդ անհայտ են եղել։ Այդ գաղափարի իրականացման արդյունքում կենտրոններ բացվեցին Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, Ստեփանակերտում։ Այս նախաձեռնությունից անմասն չի մնա նաև Ջավախքը։

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30