Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանն ակնարկեց, որ Հայաստանում անհավասար մրցակցային պայմաններ են, ներդրումների համար գրավիչ չէ

Նոյեմբեր 17,2015 11:01

«Ամերիկյան կողմի նպատակն այն է, որպեսզի Հայաստանում այնպիսի միջավայր ձեւավորվի, որ երկիրը ներդրումների համար գրավիչ լինի»,-այսօր կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումային հարցերով խորհրդի առաջին նիստի ժամանակ տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Նրա խոսքերով. «Այս համաժողովների շրջանակներում ո՛չ հայկական, ո՛չ էլ ամերիկյան կողմից որեւէ մեկը չի կարող ամերիկյան գործարարներին հրահանգել, որպեսզի գան ու ներդրումներ կատարեն: Նույն կերպ նաեւ հայ ներդրողներին ԱՄՆ-ում ներդրումների կատարելու հարցում ոչ ոք չի կարող հրահանգ տալ: Մենք աշխատում ենք այնպիսի միջավայրի ձեւավորման շուրջ, որը երկու երկրներում էլ միջավայրը գրավիչ կդարձնի ներդրողների համար»:

Դեսպանը նաեւ ասաց, որ հայ ու ամերիկացի պաշտոնյաներն այս հանդիպման շրջանակներում անդրադարձ են կատարելու այն հարցերին, որոնք կարող են խոչընդոտներ ստեղծել առեւտրի համար՝ մաքսային, լիցենզավորման հետ կապված եւ այլ հարցերին. «Մեր նպատակն այն է, որպեսզի 2 երկրների ներդրողների համար գրավիչ միջավայր ձեւավորվի, որպեսզի նրանք կարողանան իրենց բիզնեսն իրականացնել միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում եւ լավագույնս ներկայացնել իրենց գործունեությունը: Ամերիկյան բիզնեսի համար իրական հնարավորություններ այստեղ կան, մենք պետք է կարողանանք այդ հնարավորությունների համար նպաստավոր պայմաններ ապահովել: Ամենակարեւորն այն է, որ խաղի հավասար պայմաններ ապահովվեն ամերիկացի, ֆրանսիացի, ռուս եւ այլ գործարարների նկատմամբ, որպեսզի նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը լինի Հայաստանի կառավարության, արդարադատության, դատարանների, իրավական համակարգի կողմից»:

Խորհրդի նիստի շրջանակներում Հայաստան է ժամանել ամերիկյան պատվիրակություն՝ ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալի գլխավորությամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30