Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր բյուջեի, բայց պետական մեծ ծախսերի գաղտնիքը. «Ժամանակ»

Նոյեմբեր 17,2015 10:59

Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հնչող հարցերից ամենակարևորն այն է, թե արդյոք հնարավո՞ր չէ կրճատել պետական կառավարման համակարգի ծախսերը, իսկ խնայված միջոցները ավելի արդյունավետ օգտագործել: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասում է, որ արտաքին գործոնների ազդեցության տակ պակասել են բյուջետային մուտքերը, և կառավարությունը հնարավորություն չունի 2016թ. բարձրացնելու նվազագույն աշխատավարձերը կամ ավելացնելու մյուս սոցիալական ծրագրերի համար հատկացվող միջոցները: Քանի որ հավելյալ եկամուտներ չկան, ժամանակն է մտածելու եղած միջոցները ավելի արդյունավետ ծախսելու մասին:

Երբ պետությունները հանդիպում են ֆինանսական դժվարությունների, առաջին բանը, որ արվում է՝ պետական ծախսերի կրճատումն է: Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ Ֆինանսների նախարարությունում մշակվում է հայեցակարգ, որովհետև ծախսերի օպտիմալացումը պետք է արվի ոչ թե ուղղակի վերցնելով և ծախսերը կրճատելով, այլ լինի համակարգված, որովհետև չի կարող լինել այնպես, որ գործառույթը մնա, բայց դրա համար հատկացված գումարը չլինի:

Ինչ ռազմավարության մշակման մասին կարող է լինել խոսքը, երբ պարզ է, որ Հայաստանում պետական կառավարման համակարգի ծախսերը ոչ թե ուռճացված են, այլ գերուռճացված: Հայաստանում մի քանի անգամ ավելի շատ ծառայողական մեքենա կա, քան բոլոր սկանդինավյան երկրներում միասին վերցրած: Դանիայի բյուջեն գրեթե 100 անգամ ավելի մեծ է Հայաստանի բյուջեից, բայց այդ երկրում ընդամենը 30 ծառայողական մեքենա կա, որովհետև այդ երկրում որևէ մեկը չի համարում, որ պետությունը նախարարին, փոխնախարարին, մարզպետին ու փոխմարզպետին ու էլի նման պաշտոնյաների պետք է ավտոմեքենա, վարորդ ու բենզին տա, որ նրանք գնան աշխատանքի: Այդ երկրում համարվում է, որ պաշտոնյան, ինչպես յուրաքանչյուր աշխատող մարդ պետք է գնա աշխատանքի իր և ոչ թե պետության միջոցներով:

 

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30