Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնական տվյալներով քամու պատճառած վնասի չափը Լոռու մարզում կազմել է 311 մլն դրամ

Նոյեմբեր 17,2015 10:55

Նոյեմբերի 12-ին Լոռու մարզի ողջ տարածքում ուժեղ քամին լուրջ վնասներ հասցրեց ինչպես բնակֆոնդին, կոմունալ տնտեսությանը, այնպես էլ՝ կոմունիկացիոն ցանցերին: Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերին 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պատկան մարմինների մասնակցությամբ արտակարգ խորհրդակցություն հրավիրեց քամու պատճառած վնասները, աղետի հետևանքները կարճ ժամանակամիջոցում վերացնելու հարցերի շուրջ և հանձնարարեց արագ կերպով համայնքներում ձևավորել հանձնաժողովներ՝ վնասի չափերը ճշտելու նպատակով:

Հանձնաժողովների կատարած աշխատանքն արդեն ամփոփվել և ներկայացվել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը: Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի տեղեկացմամբ` նախնական տվյալներով վնասի չափը կազմել է 311 մլն դրամ: Ուժեղ քամին ավերածություններ էր պատճառել մարզի 48 համայնքներում,առավելապես տուժել են Ալավերդի և Վանաձոր քաղաքային համայնքները: Վանաձորում վնասի չափը կազմել է  շուրջ 66 մլն դրամ, Ալավերդում՝ 47 մլն դրամ:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30