Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Էմմիյան. «Դոպինգ օգտագործող ցանկացած մարզիկ պետք է պատժվի, բայց ազնիվ մարզիկները չպետք է տուժեն»

Նոյեմբեր 17,2015 10:51

Վերջին օրերին մարզաշխարհում ամենաքննարկվող թեման WADA-ի անկախ հանձնաժողովի զեկույցն է համաշխարհային թեթեւ աթլետիկայում տիրող դոպինգային սկանդալային իրավիճակի մասին:

Aravot.am-ը երեկ զրուցել է Հայաստանի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, լեգենդար հեռացատկորդ, Եվրոպայի չգերազանցված ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հետ: «Ես միանշանակ դատապարտում եմ դոպինգի օգտագործումը՝ դա լինի իմ, թե մեկ այլ մարզաձեւում: Արգելված խթանիչ օգտագործող ցանկացած մարզիկ պետք է խստորեն պատժվի ու նշանակություն չունի՝ ռուս է, ամերիկացի, եվրոպացի: Սպորտում պետք է լինի ազնիվ պայքար ու պետք է հաղթի իսկապես ուժեղագույնը եւ արժանավորը: Այս առումով դոպինգի դեմ հայտարարված տոտալ պայքարը ողջունում եմ: Սակայն իմ կարծիքով պատժամիջոցները պետք է սահմանվեն ու կիրառվեն այնպես, որպեսզի ազնիվ ու մաքուր մարզիկները դրանից չտուժեն», – ասաց Ռոբերտ Էմմիյանը:

Դոպինգի եւ արգելված խթանիչների օգտագործման անթույլատրելիությունը շեշտեց նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ երեկ ընդունելով Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սվեն Առնե Հանսենին եւ գլխավոր քարտուղար Քրիստիան Մելցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30