Լրահոս
Օրվա լրահոսը

100 դոլար մաքսային տեսուչի համար

Նոյեմբեր 17,2015 10:46

Երեւանի բնակիչ,1981թ, ծնված Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2014թ. հունիսի 12-ին Բագրատաշենի մաքսակետով Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն վերադարձող Անժիկ Սորֆազյանի կողմից մաքսային հսկողությունն անցնելու ժամանակ, վերջինիս դստեր՝ Արշալույս Սորֆազյանի հետ միասին, հեռախոսազանգերով Անժիկ Սորֆազյանին դրդել են ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանի Բագրատաշենի բաժանմունքի տեսուչ Խորեն Ջանվելյանին առաջարկել 100 ԱՄՆ դոլար կաշառք՝ Անժիկ Սորֆազյանի մոտ եղած արծաթյա զարդերն անխափան ՀՀ մաքսային սահմանով անցկացնելու համար:

Ա. Սորֆազյանը կաշառքն առաջարկել է, սակայն Խ. Ջանվելյանը հրաժարվել է առաջարկված գումարից եւ համագործակցությունից:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Կ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-312 հոդվածի 1-ին մասով («Կաշառք տալուն հանցակցությունը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի նոյեմբերի 20-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30