Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) դոպինգի մասին սկանդալային զեկույցի երկրորդ մասը կհրապարակի մոտ ժամանակներս: Այն նվիրված է լինելու Թեթեւաթլետիկական ասոցիացիաների միջազգային ֆեդերացիային (IAAF): Հնարավոր է, որ այնտեղ առաջարկ լինի՝ IAAF-ն ընդհանրապես հեռացնել մրցումներից:
Ավելի վաղ ABC NewsRadio-ն, վկայակոչելով WADA-ի անկախ հանձնաժողովի անդամ Ռիչարդ Մաքլարենին, տեղեկացրել էր, թե IAAF-ի գործունեությունը կարող է կանգնեցվել, իսկ թեթեւ աթլետիկան կարող է ներկայացված չլինել Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ IAAF-imago-ի