Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՉ»-ի համատեղ շտաբ. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չարաշահել է վարչապետի իր պաշտոնական դիրքը»

Նոյեմբեր 17,2015 10:36

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է, ինչ «Արմնյուզ» եւ «Ա1+» հեռուստաընկերություններով ուղիղ հեռարձակվում է «Այո եւ Ոչ» ռեալիթի-շոուն, որն, իբր, մտահղացված է հանրաքվեի քարոզարշավում «Այո»-ի եւ «Ոչ»-ի համատեղ հավասար քարոզչության համար։

Նոյեմբերի 14-ին, Ապարանում, իբր, իր պաշտոնական պարտականությունների բերումով, այդ հաղորդման մեջ է հայտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հայտարարելով հանդերձ, թե ինքը քարոզչությամբ չի զբաղվում, նա մասնակցում է այս շոուին եւ նրա շրջանակներում բնակչությանը սոցիալական բազմաթիվ խնդիրների եւ քաղաքացիների խնդրանքների լուծման բազմաթիվ խոստումներ տալիս։ Սրանով վարչապետ Հովիկ Աբրահամյանը չարաշահել է վարչապետի իր պաշտոնական դիրքը՝ հավասարության սկզբունքը հոգուտ «ԱՅՈ»֊-ի քարոզարշավի խախտելու նպատակով։

«ՈՉ»-ի համատեղ շտաբը դատապարտում է իշխանության կողմից քարոզչության անհավասարության եւ օրինախախտման այս փաստը։ Սա վկայում է մեկ բանի մասին. իշխանությունը բախվում է հասարակության իրական՝ բուռն մերժողական տրամադրություններին, չափազանց անհանգստացած է օր-օրի բյուրեղացող «ՈՉ»-ի մթնոլորտով եւ պատեպատ է խփվում այդ վիճակից ելք գտնելու համար։

 

 

«ՈՉ»-ի համատեղ շտաբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30