Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության և արագ հակազդման բաժնի աշխատակիցները, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժնի ծառայողների և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ տաք հետքերով ձեռնարկելով ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները, ոստիկանության Հրազդանի բաժին են բերման ենթարկել 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Սեփոյանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ է, ով կասկածվում է երեկ՝ նոյեմբերի 16-ին, Կոտայքի մարզի Հանքավանի վարչական տարածքում իր մոտ եղած ինքնաձիգով Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, եղբայրներ, 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և մեկ հոգու՝ Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին սպանելու մեջ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Եթե ոստիկաններն ու քննիչները ճիշտ և օպերատիվ չգործեին, Հայաստանից դուրս մեկնող սահմանային անցակետերը չփակեին, չհայտարարեին ուժեղացված ծառայություն, ապա չէր բացառվում, որ 3 հոգու սպանությունը շարունակություն ունենար՝ ավարտվեր վենդետայով»:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում