Լրահոս
Օրվա լրահոսը

2016-ին կառավարությունը $62 մլն դրամաշնորհ կստանա

Նոյեմբեր 17,2015 10:08

2016 թվականին Հայաստանի կառավարությունը նախատեսում է ստանալ մոտ 61.7 միլիոն դոլարի (կամ 30.2 միլիարդ դրամի) բյուջետային դրամաշնորհ, որից մոտ 48 միլիոն դոլարը ԵՄ-ից, նրա անդամ պետություններից կամ եվրոպական կազմակերպություններից, 8 միլիոն դոլարը՝ Ռուսաստանի Դաշնությունից, իսկ 5.4 միլիոն դոլարը՝ Համաշխարհային բանկից։ Այս թվերի մեջ չի մտնում գործադիր մարմիններին հատկացվող գույքը, ինչպես նաև կառավարությանը ենթակա ՊՈԱԿ-ներին շնորհվող դրամաշնորհները:

Դա, մասնավորապես, երևում է 2016 թվականի պետական բյուջեի նախագծից։ Ընդ որում՝ այս տարվա և 2014-ի համեմատ աճել է պաշտոնական դրամաշնորհների և՛ բացարձակ ծավալը, և՛ դրանց կշիռը բյուջեի ընդհանուր եկամուտներում (Գծագիր):

Untitled-1

Ավելին, պաշտոնական դրամաշնորհների ծավալը ավելանում է նաև ՀՆԱ-ի նկատմամբ։ Եթե անցած տարի դրամաշնորհները կազմել են ՀՆԱ-ի 0.3%-ը, ապա այս տարի կկազմեն 0.5%-ը, իսկ եկող տարի՝ 0.6%-ը։

Այժմ մանրամասնենք, թե կոնկրետ ինչ դրամաշնորհային ծրագրերի մասին է խոսքը գնում 2016-ի համար՝

1. Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակություն պաշտոնական դրամաշնորհային (չկապակցված դրամաշնորհներ) ծրագրերից` 24.0 մլն եվրո (26.1 միլիոն ԱՄՆ դոլար) կամ 13.0 մլրդ դրամ: … Այսինքն այս դրամաշնորհը ուղղակի բյուջետային աջակցություն է Եվրոպական Միությունից Հայաստանին:

2. Նպատակային (կապակցված) օժանդակություն դրամաշնորհային ծրագրերից` 35.6 մլն ԱՄՆ դոլար, կամ 17.2 մլրդ դրամ, որից`

·         Եվրամիության աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 9.1 մլն ԱՄՆ դոլար, կամ 4.4 մլրդ դրամ:

·         ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N2 էներգաբլոկի շահագործման նախածային ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում` 8.0 մլն ԱՄՆ դոլար կամ 3.9 մլրդ դրամ… Հարկ է նկատել, որ այս դրամաշնորհը Հայաստանին տրվել է այն պայմանով, որ hայկական ատոմակայանի վերանորոգման 300 միլիոն դոլարանոց պատվերը տրվելու է ռուսական «Ռոսատոմ»-ին:

·         Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 7.4 մլն ԱՄՆ դոլար կամ 3.6 մլրդ դրամ:

·         Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 5.4 մլն ԱՄՆ դոլար կամ 2.6 մլրդ դրամ,

·         Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրի (3-րդ տրանշ) շրջանակներում` 2.6 մլն ԱՄՆ դոլար կամ 1.2 մլրդ դրամ:

·         Դանիայի թագավորության աջակցությամբ իրականացվող գյուղական կարողությունների ստեղծում դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` 1.9 մլն ԱՄՆ դոլար կամ 0.9 մլրդ դրամ:

·         Այլ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` 1.2 մլն ԱՄՆ դոլար կամ 0.6 մլրդ դրամ:

Հրայր Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30