Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի ահաբեկչության օրը Ֆրանսիայի դեսպանը Գյումրիում էր (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2015 21:30

Նոյեմբերի 13-ի առավոտյան, երբ դեռ տեղ չէր ունեցել Փարիզի ահաբեկչությունը, Գյումրիում հյուրընկալվել էր Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ղեկավարած պատվիրակությունը՝ մշակութային հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարիանի և լեզվի, հումանիտար հարցերով կցորդ Նատալյա Ցագրիսի ուղեկցությամբ:

Ֆրանսիական պատվիրակությունը եղել էր ինչպես Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ, այնպես էլ Գյումրու պետական մանակավարժական ինստիտուտում:

Ռեկտոր Վարդևան Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ Գյումրու մանակավարժական ինստիտուտը սերտ համագործակցություն մեջ է Ֆրանսիայի դեսպանատան հետ, նոյեմբերի 13-ին դեսպանի հետ նախնական պայմանավորվածություն են ունեցել հանդիպել Գյումրու մանկավարժականում ու քննարկել ֆրանսերենի բաժնի ու ֆրանսերեն լեզվի զարգացմանը վերաբերող հարցեր:

Հյուրերին ճանապարհելուց հետո լսել են Փարիզն ահաբեկչության ենթարկելու գույժը: «Այդ գույժն իմացանք ուշ ժամի, ու մանկավարժական ինստիտուտը չէր կարող անմասն մնալ այդ ողբերգական իրադարձությունից: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիային, Ֆրանսիայի ժողովրդին և աղոթում ենք զոհված քաղաքացիների համար: Անընդունելի է նման ոճրագործությունը, երբ մարդ առավոտ խաղաղ պայմաններում դուրս է գալիս տնից իր գործունությունն իրականացնելու համար ու նման ոճրագործության զոհ է դառնում: Ողջ մարդկությունը պիտի կարողանա դատապարտել ու ամեն ինչ անել, որ նման ոճրագործությունները չկրկնվեն, չլինեն մարդկային զոհեր»,- ասաց Վարդևան Գրիգորյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30