Ֆուտբոլի երկրպագուները եկող ուրբաթ էլ երթ կանեն, եթե նրանց պահանջները չկատարվեն
Հայաստանի ֆուտբոլի «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժումը ՝ ՖԱՖ-ը, մոտ երկու ժամ Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ մնալուց եւ պատասխան ակնկալելուց հետո որոշեց դադարեցնել բողոքի ակցիան: Նրանք որոշեցին հաջորդ երթը կազմակերպել հաջորդ ուրբաթ՝ նոյեմբերի 28-ին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ֆեդերացիայի գործկոմի հրաժարականի պահանջը, երկրպագուների խոսքերով, մնում է ուժի մեջ:
ՖԱՖ-ը հայտարարեց, որ պայքարելու են այնքան ժամանակ մինչեւ որ իրենց երեք կարեւոր պահանջները կատարվեն: Երկրպագուները պահանջում են` Հայաստանի հավաքականի համար բարձր կարգի մարզիչ բերել, հավաքականից հեռացած ֆուտբոլիստներին վերադարձնել եւ ֆուտբոլի խաղերի տոմսերի գներն իջեցնել:
Այսօր նրանց երթը սկսվեց Արամ Խաչատրյան արձանի մոտից եւ ավարտվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև