Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանական ուժերն ավելանում են ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ (ֆոտոշարք)

Նոյեմբեր 16,2015 19:53

ՖԱՖ ակումբի բողոքի ակցիայի մասնակիցները կտրուկ գործողությունների կդիմեն

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներն այս պահին Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ են: Ոստիկանները փակել են ֆեդերացիայի բակի մուտքը, որպեսզի ակցիայի մասնակիցները չկարողանան շենք ներս մտնել: Ոստիկանները երկրպագուներին հորդորեցին իրենց ասելիքը փոխանցել մայթի վրա կանգնած:

Ակցիայի մասնակիցները շարունակում են պահանջել պատասխան տալ իրենց, եւ արձագանքել իրենց նամակին:

ՖԱՖ ակումբի ներկայացուցիչներն այս պահին նորից կրկնում են իրենց պահանջներն, որոնք ուղղված են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին՝  չառաջնորդվել ամբիցիաներով՝ հետ բերել այն ֆուտբոլիստներին, որոնց հետ ֆեդերացիան տարաձայնություններ ունի, միջազգային կարգի մարզիչ հրավիրել ազգային հավաքականի համար, նվազեցնել տոմսերի գները, որպեսզի ցածր եկամուտներ ունեցող մարդիկ էլ հնարավորություն ունենան դիտել խաղերը: Ակցիայի մասնակիցներն ասում են՝ ներկայումս ամենաէժան տոմսը 4000 դրամ է, ինչը բավականին թանկ է:

Խանջյան փողոցը, որտեղ գտնվում է ֆեդերացիայի շենքը, կիսով չափ փակ է, բայց երթեւեկությունը չի խաթարվել:

Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքից որեւէ մեկը չի արձագանքում ակցիայի մասնակիցներին: Շենքի լույսերն անջատված են, այնպիսի տպավորություն է, որ այնտեղ մարդ չկա:  Ֆուտբոլասերները հայտարարեցին, որ իրենք Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը չեն պահանջում, մինչ այժմ իրենք եղել են կառուցողական, բայց դրանից բան դուրս չի եկել, իրենք միայն վիրավորական պատասխաններ են լսել:

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին՝ 40 րոպե սպասելու են ֆեդերացիայի շենքի մոտ, եթե որեւէ պատասխան չլինի, ապա կտրուկ քայլերի կդիմեն: Այս հայտարարությունն ընդունվեց ծափահարություններով:

FAF-ert2 FAF f FAF -ert-vostikanner2Այն բանից հետո, երբ երկպագուներն իրենց կտրուկ քայլերի մտադրության մասին հայտարարություն արեցին, ոստիկանական ուժերը սկսեցին ավելանալ: Այս պահին ֆեդերացիայի շենքին մոտեցան ոստիկանական մի քանի մեքենաներ:

Տեսանյութը՝ շուտով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30