«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:
Երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» հուշարձանին ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, պատգամավորներ, նախարարներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն