Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ակտիվիստները բերման են ենթարկվել՝ նախագահականի դարպասից ներս կասկածելի իր նետելու համար. news.am

Նոյեմբեր 16,2015 18:05

Նախագահական նստավայրի մոտից այսօր՝ նոյեմբերի 16-ին բերման է ենթարկվել «Կարմիր քարտ» քաղաքացիական նախաձեռնության երկու անդամ, որոնք իրենց առաջիկա երթի մասին իրազեկող՝ կարմիր քարտի տեսքով թռուցիկներ են նետել նախագահական նստավայրի դարպասների ճաղավանդակներից ներս:

Էլեկտրաէներգիայի, գազի, շաքարավազի, ալյուրի ու բենզին գների իջեցման համար պայքարող նախաձեռնության անդամներից Փայլակ Թեւանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ակցիան 10 րոպե է տեւել, ապա ոստիկանության աշխատակիցներն առանց պատճառաբանության բերման են ենթարկել իրենց ընկերներից Սեւակին եւ Վարազադատ Բարսեղյանին:

«Մենք մի քանի պահանջ դրեցինք, թե ինչու է Հայաստանում էլեկտրաէներգիան, գազը, շաքարավազը, բենզինը թանկ, 10 րոպե տվեցինք, որ նախագահը իջնի ու մեզ պատասխան տա, բայց չիջավ: 10 րոպեն անցնելուց հետո մեր ընկերները գնացին կարմիր քարտեր շպրտեցին զաբոռներից ներս: Էդ պահին ոստիկանները հարձակվեցին ու բերման ենթարկեցին տղաներից երկուսին»,- ասաց Փայլակ Թեւանյանը:

Նյութի մանրամասները կարդացեք news.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30