Նոյեմբերի 15-ին ժամը 10.10-ին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ճանապարհի 1-ին կմ-ին ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 1991 թ. ծնված Վոլոդյա Մարտիրոսյանի վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Մեղրի գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը՝ 1985 թ. ծնված Արամ Ասլանյանը, տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:
ՀՀ ՏԿԱԻՆ