Չնայած տնտեսությունում առկա դժվարություններին, սփյուռքահայերն ունեն Հայաստանում բիզնես-գործունեություն ծավալելու լայն հնարավորություններ, և հաճախ պարզապես տեղյակ չեն դրանց: Այս մասին հայտարարել է հայրենադարձությանը միտված ծրագրեր իրականացնող «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքերով, Հայաստանում մեծ թափ է ստանում նաև մասնակի հայրենադարձությունը՝ բիզնես հիմնելու կամ երեխաներին կրթության ուղարկելու միջոցով: «Չնայած կրթության՝ ընդհանուր առմամբ անմրցունակ վիճակին, կան առանձին օրինակներ, որոնք ուղենիշ են հանդիսանալու ողջ համակարգի համար»,- ասում է Ավետիք Չալաբյանը՝ նշելով Ամերիկյան համալսարանը, «Այբ», «Դիլիջան» դպրոցները, «Թումո կենտրոնը» և այլն: «Հայաստանում լրջագույն զարգացումներ են ընթանում գյուղատնտեսության ոլորտում, և տեղափոխվող որոշ ներդրողներ հմտորեն օգտագործում են այստեղ առկա հնարավորությունները»,- նշում է նա:
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը 2012թ. սկսած աջակցություն է ցուցաբերել Հայաստան տեղափոխվել ցանկացող ավելի քան 500 սփյուռքահայի: Հիմնադրամը սփյուռքում ակտիվորեն ներկայացնում է հայրենադարաձության գաղափարը, աջակցում հայաստանյան հասարակության մեջ հայրենադարձների ինտեգրմանը և տնտեսական կայացմանը:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն