Նոյեմբերի 12-ին ուժգին քամին Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում վնասել է 108 տան տանիքներ: Վնասված տների ընդհանուր թվի վերաբերյալ տեղեկությունները Կողբի համայնքապետարանը ներկայացրել է Տավուշի մարզպետարան: Համայնքապետարանի աշխատողները նաեւ լուսանկարներ են արել տարերքի պատճառած վնասների վերաբերյալ:
Քամուց տուժել է նաեւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հայրական տունը: Համայնքապետարանից ստացված տեղեկություններով՝ վնասվել են այդ առանձնատան տանիքը եւ պատշգամբը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ