Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյան, մենք նման մանր բիզնեսներով չենք զբաղվում». Գագիկ Խաչատրյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2015 16:59

2015-ի բյուջեի ուղերձում 83 ծառայողական մեքենաներ ունեինք: Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ 2016-ի բյուջեում 1072 ծառայողական մեքենա է ավելանալու: Դանիայում կա 23 ծառայողական ավտոմեքենա, երբ որ Դանիայի բյուջեն 335 մլրդ դոլար է: Ձեր մեկնաբանությունն այս իրավիճակի հետ կապված: Կառավարությունը պետական մարմինների ճոխությունների վրա շարունակում է մեծ գումարներ ծախսել, սրան հակառակ՝ կրճատվում են կես դրույքով գիտաշխատողների հավելավճարները»,- այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2016-ի բյուջեի նախագիծը ներկայացնող Գագիկ Խաչատրյանին այսպիսի հարց ուղղեց:

Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Եթե մենք համադրվում ենք Դանիայի հետ, պետք է բոլոր պարամետրերով համադրվենք: Դանիայի պետական պաշտոնյաներն ինչ իրողության մեջ են: Դուք ճիշտ եք, որ որքան քիչ լինեն պետական պաշտոնյաների վրա ծախսերը, այնքան տնտեսվարողների եւ կառավարության համար դրական էֆեկտիվություն կապահովի»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց. «Հայաստանի մարզերում աշխատող տարբեր գործարարներ խնդրել են այս հարցը ձեզ փոխանցել: Ինչպե՞ս է պատահում, որ դուք, լինելով ֆինանսների նախարար, որի մեջ մտնում է նաեւ Հարկային պետական ծառայությունը եւ ՀԴՄ-ների թղթի ներմուծմամբ զբաղվում է ձեզ եւ ձեր ընտանիքի հետ առնչվող ընկերությունը: Սա ինչ է նշանակում, մի՞թե սա կոռուպցիայի, հովանավորչության կամ խմբակային կառավարման ցայտուն օրինակ չէ»:

Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց. «ՀԴՄ-ների թղթի հետ կապված իմ ընտանիքը, ես որեւիցե առնչություն չունեմ: Բազմիցս հրապարակումներ են եղել, շատ լավ է, առիթ է, ասեմ: Մենք երբ ՀԴՄ-ների կտրոններն էինք թողարկում, մեր համար շատ կարեւոր էր, որ դրանք չկեղծվեն: Դրա համար մրցույթ անցկացրեցինք, պատահականությամբ, այն մարդիկ, որոնք մասնակցեցին մրցույթին, իրենք ապրում են մեր շենքում: Այն մոդելը, որը իրենք առաջարկեցին, մեր համար ընդունելի էր: Հաշվարկներ կար, որ 10 մլն դոլարի շահույթ ունի այդ ձեռնարկությունը: Հետագայում մենք հրաժարվեցինք այդ կտրոններից, նոր սերնդի ՀԴՄ-ներ բերեցինք, սովորական թղթի վրա են տպում: Նոր ՀԴՄ-ների հետ կապված էլ հոդվածներ կան, որ էդ մեր բիզնեսն ա: Մենք նման մանր բիզնեսներով, պարոն Փաշինյան, հավատացեք, գայթակղություն չունենք զբաղվել: Դա շատ մանր բիզնես ա, գոնե դուք հնարավորություն ունեք, որ ծանոթանաք, թե ինչքան եկամուտներ ունեն, հավատացեք, ձեր հարցերը կսպառվեին»:

Նիկոլ Փաշինյանը ծիծաղեց. «Փաստորեն, սենց հասկացանք, մեր կառավարության անդամները մենակ կռուպնի բիզնեսներով են զբաղվում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ այնքան էլ պատահական չէ, որ ՀԴՄ-ների թղթի մրցույթում հաղթողները բնակվում են հենց Գագիկ Խաչատրյանենց շենքում. «Պատահականությամբ, գրանցվել են այն նույն բնակարանում, ինչ Ucom ընկերությունը, որի առնչությունը ձեր ընտանիքի հետ գոնե հրապարակայնորեն հավաստված է»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հեգնեց, որ եթե մանր թվերի հետ չեն ուզում գործ ունենալ եւ ծառայողական մեքենաների թիվը կառավարությունը գոնե մի 2000-ի պետք է հասցնի, որ ամեն մեկին 4 հատ հասնի:

Գագիկ Խաչատրյանը պարզաբանեց, որ այն երիտասարդը, որը զբաղվել է ՀԴՄ-ների թղթի բիզնեսով, հետո մտել է Ucom եւ դրանով է զբաղվել, դրա համար է, որ հասցեն նույնն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30