Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա հասկացա՞ք, թե որտեղից են գալիս իմ գումարները»

Նոյեմբեր 16,2015 17:00

«Առավոտը» տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց՝ 93-ից պետական պաշտոններ եք զբաղեցնում՝ ԳԽ պատգամավոր, Երեւանի քաղաքապետ, թաղապետ, նախարար ու այնպիսի աստղաբաշխական թվերով ունեցվածք եք հայտարարագրել դուք, ձեր կինն ու որդին, որ մեր ամենահարուստ նախարարական ընտանիքներից եք, ինչպե՞ս եք կուտակել այդ ամենը: Նախարարը պատասխանեց. «Ես բիզնեսից եմ եկել պետական պաշտոնի: Ես 95-ից մինչեւ 2002-ը իմ բիզնեսներով եմ զբաղվել, իսկ Գերագույն խորհրդի պատգամավորին օրենքը չէր արգելում գործարարությամբ զբաղվել: Հիմա հասկացա՞ք, թե որտեղից են գալիս իմ գումարները: Ես որ թաղապետ եղա, արդեն բիզնեսներ ունեի:

Բայց ամենահարուստ նախարա՞րն եմ որ»: Գագիկ Բեգլարյանը մի դրվագ հիշեցրեց. «Հիշո՞ւմ եք, երբ առաջին անգամ ես ներկայացրեցի իմ հայտարարագիրը, Արշակ Սադոյանն ինչ ասեց: Չէ, մի հատ դուք հիշեք՝ ասեց՝ միակ մարդը, որը ճիշտ է ներկայացրել հայտարարագիրը: Ես պատահական չինովնիկ չեմ: Բիզնեսներ եմ ունեցել, եւ իմ գումարներն այդտեղից են»:

Մեր դիտարկմանը, որ այս աղքատ երկրում Ձեր կինը 500 մլն-անոց բնակելի տուն, 27 մլն-անոց հողամաս է առնում, Գագիկ Բեգլարյանն արձագանքեց՝ «բայց իմացեք, թե որտեղից է գալիս դա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30