Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքացի դիտորդ»-ն իրավաբանների կարիք ունի

Նոյեմբեր 16,2015 16:46
ditord

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի կազմում են ընտրությունների դիտարկման լուրջ փորձ ունեցող հասարակական կազմակերպություններ, իրականացնում է դիտորդական առաքելություն 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ: Թե՛ հանրաքվեի օրը, թե՛ հանրաքվեից հետո ընտրական գործընթացին առնչվող խնդիրների կապակցությամբ, մասնավորապես՝ անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու, ընտրական իրավունքի առավել արդյունավետ և պրոֆեսիոնալ պաշտպանության նպատակով ստեղծվում է իրավաբանների թիմ: Բոլոր իրավաբաններին և փաստաբաններին, ովքեր ցանկանում են այս աշխատանքներին միանալ, խնդրում ենք գրել մեզ [email protected] հասցեով կամ զանգահարել 010 500-655; 099 588 576 հեռախոսահամարին: Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 19-ն է: Դիմողների համար «ԻԵՄ» ԻՀԿ-ն կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ/սեմինարներ ընտրական իրավունքի բնագավառում՝ ընտրական իրավունքի և օրենսդրական դաշտի վերաբերյալ միասնական ընկալումների ձևավորման և բյուրեղացման նպատակով:

Ձեր մասնակցությունը խիստ կարևոր է Հայաստանում ժողովրդավարության հաստատման, մասնավորապես, հանրաքվեի ընթացքում արդյունավետ հանրային վերահսկողություն իրականացնելու և ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից:

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30