Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մարտիրոսյանը լռությունն ու բոյկոտը իրարից չի տարբերում

Նոյեմբեր 16,2015 16:37

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այս Սահմանադրությունը համեմատեց մի ծաղկեփնջի հետ, որտեղ մի քանի գեղեցիկ ծաղիկներ կան, մյուսները փտած են: Նա հիշեցրեց, որ դեռ 1995-ին իրենք այն հինգ կուսակցությունների շարքում են եղել, որոնք ցանկանում էին անցնել խորհրդարանական կառավարման համակարգին, բայց այժմ դեմ են, քանի որ «սարերի ու ձորերի տարբերություն կա»:

«Հայացք» ակումբում պարոն Սարգսյանը պարզաբանեց. «Կողմ լինելով գաղափարին՝ տեսնում  ենք, որ սահմանադրական հանրաքվեն մեզ համար անիմաստ է: Մենք դեմ ենք այս նախագծին, ոչ թե ուղղակի, որ ՀՀԿ-ն է դա առաջարկում, ինչպես ոչ-ի ճակատն է ասում, այլ դեմ ենք սկզբունքորեն, գաղափարապես»:

Դառնալով ՀՅԴ-ի դիրքորոշմանը՝ պարոն Սարգսյանը տարակուսեց. «ՀՅԴ-ն մոռացել է, որ իրենք սոցիալիստներ են և չեն կարող անտեսել այն բոլոր թերությունները, որոնք կան այս նախագծում: Զարմանում են, թե Դաշնակցությունը ո՞նց է կողմ քվեարկելու»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը կարծում է, որ «Սահմանադրությունը ավելի լավը լինել չէր կարող, քան այս տարբերակն է»: Հակադրվելով Արամ Սարգսյանին՝ զգուշացրեց, եթե այս փոփոխությունները չիրագործվեն, մնալու է գործող Սահմանադրությունը, որտեղ նույն խնդիրները կան. «Սա փորձ է գոնե քաղաքական համակարգը փոխելով, ավելի ժողովրդավար համակարգ ստեղծելով՝ երկրի առաջ ծառացած խնդիրներն ավելի արդյունավետ լուծել»:

Լևոն Մարտիրոսյանը սա «ռիսկային որոշում» համարեց այն առումով, որ քաղաքական կուսակցություններն այս պահին կայացած չեն, բայց եթե չանեն այդ փոփոխությունները, կայացած չեն լինի ևս տասը տարի:

Բանավեճը շարունակվեց այն ուղղությամբ, որ ժողովրդի մեծ մասը չի գնալու քվեարկության, պարոն Սարգսյանը նշեց. «25 տոկոսի շեմ է դրված ընդամենը, եթե, իհարկե, մարդիկ գնան հանրաքվեի»: Այս ասելով՝ պարոն Սարգսյանը նկատի ուներ բոյկոտը: Բայց Լևոն Մարտիրոսյանը ի պատասխան հակադարձեց. «Լռությունն էլ է համաձայնության նշան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30