Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանի հիասթափությունը ԵՏՄ-ից (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2015 16:35

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց 2016-ի բյուջեի նախագիծը:

Էդմոն Մարուքյանը նախարարին հարց ուղղեց՝ հիշեցնելով, որ այդ նույն ամբիոնից կառավարության անդամները ԵՏՄ անդամակցությունն էին գովերգում՝ վստահեցնելով, որ բյուջեի հարկային եկամուտները կավելանան տնտեսական զարգացման արդյունքում. «Դա տեղի չունեցավ եւ ակնկալիքներն էլ հուսադրող չեն: Հիմա ինձ հետաքրքրում է, թե 2016-ին ինչ ակնկալիքներ ունենք, ինչ հաշվարկներ կան»:

Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «ԵՏՄ-ին անդամակցելուց բնականաբար ոչ մեկը չէր կարող գուշակել, թե ինչ տնտեսական իրողություններ կունենանք: Այն հաշվարկները, որ մաքսատուրքերի միջոցով կփակենք կորուստները, իրականության մեջ այն չէր, ինչ մենք կանխատեսում էինք: 10 ամսվա ընթացքում մաքսատուրքերի գծով ունենք 15 մլրդ-ի եկամուտ, բայց ավելացված արժեքի հարկով բնականաբար ունենք կորուստներ: Հիմնականում դա կապված է ԵՏՄ անդամ երկրների մոտ ներմուծման ծավալների կրճատման հետ:

ՌԴ-ում կրճատվել է ներմուծման ծավալը 40 տոկոս: Մենք չենք կարող դրա վրա ազդեցություն ունենալ, մենք պետք է դա ֆիքսենք: ԵՏՄ անդամ երկրներից միակն ենք, որ դեռ չի հասել սեկվեստորի դուռը, որովհետեւ մեր ներքին ռեսուրսների հաշվին զսպում ենք, բայց դա չի կարող անվերջ լինել, եթե բացասական միտումները շարունակվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30