Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Եթե ես իմ ընկերներին ասում եմ, հրահանգո՞ւմ եմ»

Նոյեմբեր 16,2015 16:32

Այսօր խորհրդարանում լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին` հնարավո՞ր է «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզարշավի «ռիալիթի շոու»-ում Գալուստ Սահակյանին էլ տեսնենք: «Ինձ ամեն օր տեսնում եք»,- հակադարձեց ԱԺ նախագահը:

Ժողովուրդը բացասական գնահատական է տալիս ՀՀԿ-ին, սահմանադրական բարեփոխումներին`նկատեց լրագրողներից մեկը: Գալուստ Սահակյանը նեղսրտեց. «Նայած անձը ինչպիսի վերաբերմունք ունի: Այ, որ ասում եք ժողովուրդը, Սահմանադրությունը եթե անցնի, էլ չեք կարող ասել, քանի որ հիսուն հազար ստորագրություն է պահանջվելու, որ ԱԺ-ն քննարկի: Ժողովուրդը հո խաղալիք չի՞: Ժողովուրդը կասի իր քվեարկությամբ»:  Գալուստ Սահակյանը մանրամասնեց, որ այդ «ռիալթի շոուով» իրենք ցանկացել են ակտիվացնել բեւեռները. «Մի քիչ սրում ենք, որ ժողովուրդը կարողանա այդպիսի գիտական փաստաթուղթը ընկալի»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ`ճի՞շտ էր Լեւոն Զուրաբյանի մտահոգությունը, ուսուցիչներին հրահանգ եղե՞լ է «այո» ապահովել: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իմ կյանքը ուսուցիչների մեջ է անցել: Եթե ես իմ ընկերներին ասում եմ, հրահանգո՞ւմ եմ: Պարզ չի,՞ որ ես իմ ծանոթներին պիտի քարոզեմ, որ «այո» քվեարկեն: Դա ոչ Արամ Մանուկյանի ասելով է, ոչ էլ…»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30