Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը ծանր դրության մեջ է դրել Գագիկ Խաչատրյանին (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2015 16:14

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին ասաց, որ մեր երկիրը չի զարգանում, պետք է դա ընդունել եւ չի զարգանում մեր պատճառով, ոչ թե աշխարհի. «Սերժ Սարգսյանը 2008-ին դարձել է նախագահ՝ խոստանալով տարեկան 7 տոկոս աճ: Եթե վերցնենք 2008-2016-ի թվերը, 9 տարի է անում, այդ 9 տարում տնտեսությունը պիտի աճեր 83.4 տոկոսով: Քանի որ մենք այս պահին աճել ենք 15.4 տոկոս, 2.2 տոկոս էլ որ ապահովվի, կաճենք 17.9 տոկոս՝ 83.4-ի փոխարեն: Սա իր աշխատանքի գնահատականն է, սա կատաստրոֆա է, մեր երկիրն առաջ չի գնում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նա ասաց, որ 2008-ին համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 589 մլրդ դրամ: Եթե մյուս տարվա բյույջեն կատարվի, կունենանք 1 մլրդ 183 մլն դրամ, եթե հանում ենք թոշակայինը 250 մլդ, ես ստանում եմ 950 մլրդ: Նշանակում է՝ դրամով բյուջեն աճել է 61 տոկոս, բայց եթե 61 տոկոսից հանում եմ 9 տարվա գնաճը՝ 55 տոկոս գումարային գնաճը, ստացվում է, որ մեր բյուջեն 9 տարում աճել է 6 տոկոս: Չի կարող մեր երկիրը մրցունակ լինի, ուզենք-չուզենք, մենք մեր տարածքը պիտի զիջենք մեկ այլ մրցունակ երկրի, պատմության դասն է սա: Հիմա կոչ եմ անում ձեզ՝ մենք պիտի կարողանանք աճեցնել տնտեսությունը, չաճեցնել՝ նշանակում է բոլորիս մտցնել լճացման մեջ: Ի՞նչ ճար եք դուք տեսնում»:

Գագիկ Խաչատրյանը մինչեւ պատասխանելը, ասաց, որ Հրանտ Բագրատյանն իրենց նեղն է դրել. «49 հարցադրում եք արել մեզ, միակ պատգամավորն եք, որ մեզ շատ ծանր դրության մեջ եք դրել»:

Նա ասաց, որ տնտեսական աճի ցուցանիշի մեջ կան առանձնահատկություններ, կարող է աճ լինել, բայց հարկ բերող չլինի այդ աճը. «Եթե խորանում ես, տեսնում ես, որ կարող է այդ աճի ցուցանիշները ընդհանրապես դրական էֆեկտ չբերեն: Մենք գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք անում»:

Հրանտ Բագրատյանն էլ ասաց. «Ես չգիտեմ ինչ պետք է անել Հայաստանի տնտեսության հետ, բայց ունեմ գաղափար, թե ինչ պետք է չանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30