Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրորդները Կազանում ավարտեցին հավաքը եւ մեկնում են Հյուսթոն

Նոյեմբեր 16,2015 16:06

Այսօր ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Կազանում անցկացված ուսումնամարզական հավաքի վերջին մարզումն անցկացրին:

Երեկոյան նրանք մեկնում են Մոսկվա եւ անմիջապես «Շերեմետեւո» օդանավակայանից Մոսկվա-Ամստերդամ-Հյուսթոն չվերթով մեկնում են ԱՄՆ՝ մասնակցելու նախաօլիմպիական վարկանիշային աշխարհի առաջնությանը:

Հավաքականների կազմում օլիմպիական վարկանիշերի եւ հնարավորություն ընձեռվելու դեպքում՝ աշխարհի առաջնության մեդալների համար պայքարելու են:

Տղամարդիկ. 69 կգ՝ Վանիկ Ավետիսյան, 77 կգ՝ Տիգրան Մարտիրոսյան եւ Անդրանիկ Կարապետյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան, +105 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան եւ Գոռ Մինասյան:

Կանայք. 53 կգ՝ Աննա Գովելյան, 58 կգ՝ Իզաբելլա Յայլյան, 69 կգ՝ Նազիկ Ավդալյան, 75 կգ՝ Սոնա Պողոսյան, +75 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը Aravot.am-ի խնդրանքով Կազանից տրամադրել է հավաքականների բժիշկ Դավիթ Մոսինյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30