Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Բակոն նման հայտարարություն չի արել»

Նոյեմբեր 16,2015 16:00

«Մենք սկսել ենք բոլորի մտքերը չարչրկել, մեջը բաներ որոնել: Մեր իրավիճակն այնպիսին է, որ ոչ թե ձվի մեջ ինչ որ մի բան-ման գանք, գտնենք, այլ պիտի հասկանանք ինչը որ կա: Բակոն նման հայտարարությունն չի արել, այլ ընդամենը խոսել է կապված Ղարաբաղի խնդիրների հետ: Իսկ ինչ վերաբերում է ահաբեկչությանը, ահաբեկչության հիմնական թիրախը հենց Ղարաբաղն է: Չխոսե՞ր Ղարաբաղի մասին»,- այսօր, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`պատասխանելով Մոսկվայում, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի արած հայտարարությանը վերաբերող հարցին: Հիշեցնենք, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարելի է օգտագործել`ահաբեկչության դեմ պայքարի համար: Հիշեցնենք նաեւ, որ հրապարակումներ եղան, թե ԶԼՄ-ների որոշ պատասխանատուների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել է` չի բացառվում, որ Ռուսաստանը Սիրիայում ցամաքային գործողությունների անցնի, և եթե ՀԱՊԿ խաղաղապահների անհրաժեշտություն լինի, հայաստանյան գումարտակն անպայման կմասնակցի այդ գործողություններին:

«Այդ օդանավակայանում նման ռազմական հնարավորություններ էլ չկա, որ այդ մասին խոսես: Պարզապես ռուսական միջավայր է, այնտեղ էլ դիմություն-ընդդիմություն կա, փորձել են ինչ-որ մի բան քննարկելի դարձնել: Ադրբեջանամետության գաղափարախոսությունը տեղադրել են այդ նույն հարցազրույցի մեջ, մերոնք էլ փորձել են այդ նույն ճանապարհով գնալ»,- կարծում է Գալուստ Սահակյանը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`կարծում եք, որ այդ պայմանով չպիտի՞ օգտագործվի այդ օդանավակայանը: «Բայց այդպիսի խնդիր էլ չկա»,- ասաց ԱԺ նախագահը:

Մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր ՀՀ-ի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: Դա Հայաստանում քննադատվեց, որ Պուտինը պարզապես մեր օդային տարածքն օգտագործելու է տրամպլին` Սիրիային հարվածելու համար:

Գալուստ Սահակյանը համամիտ չէ. «Նայած ո՞վ է ասողն ու մեկնաբանողը: Դա դեռ խորհրդարան չի եկել: Կգա, կքննարկվի մեր անվտանգության ողջ ծավալում: Հապշտապ չի կարելի որեւէ երեւույթին գնահատական տալ: Եթե մեր շահերից ելնի, ինչի՞ պիտի «դեմ» քվեարկեմ»,- ասաց նա հիշելով, որ ՀՀԿ-ն, Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ, ժամանակին միակ թիմն էր, որ «դեմ» է քվեարկել ռուսական զորքերի`հայկական սահմանում տեղակայմանը, բայց տարիներ են անցել, «ռոմանտիկ վիճակից դուրս եկանք ու հասկացանք, որ միակ հնարավորությունն է մեր պայմաններում»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`եթե ՌԴ-ն Հայաստանում տեղակայված 102 ռազմաբազան ցանկանա Սիրիայի դեմ օգտագործել, ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Հայաստանը: «Մենք պիտի նայենք, թե դա որքանով է մեր անվտանգությունը սպասարկում»,- ասաց ԱԺ նախագահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30