Երեւան, 16 նոյեմբերի, 2015թ.: Հայաստանաբնակ գործարար Վարուժան Գրիգորյանը 100 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախում 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելու ծրագրին, որն այս տարվա հեռուստամարաթոնի գլխավոր նպատակն է:
Վարուժան Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ հայրենիքում իրականացվել են բազմաթիվ զարգացման ծրագրեր: Նախորդ տարի էլ Հիմնադրամը շահագործման հանձնեց բարերարի ֆինանսավորմամբ կառուցված Չափար գյուղի /ԼՂՀ, Մարտակերտի շրջան/ դպրոցը:
Հեռուստամարաթոն 2015-ը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ին:
Հեռուստամարաթոն 2015-ի գլխավոր հովանավոր`
հովանավոր`
գործընկեր`
«Հայաստան» համահայկական հիմնադրամ