ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Եղեգնուտի անտառպետության 7-րդ և Վահագնիի անտառպետության պահաբաժիններում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ։
Սոցիալական ցանցի՝ «Համահայկական բնապահպանական ճակատ» խմբում հրապարակվել են «Ոչնչացվող անտառի հետքերով 6 Եղեգնուտի անտառտնտեսություն» և «Բնապահպաններն ահազանգում են Լոռու մարզում զանգվածային անտառահատումների մա-սին» վերնագրերով նյութեր, լուսանկարներ և տեսագրություններ ծառահատումների վերաբերյալ։
Ըստ հրապարակված նյութերի՝ «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի հոկտեմբերի 23-24-ն իրականացված առաջին դաշտային աշխատանքների արդյունքում «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը «Հայանտառ» ՊՈԱԿ Եղեգնուտի անտառտնտեսության անտառներում հայտնաբերել է ապօրինի հատված բազմաթիվ ծառերի կոճղեր:
Այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերով` 2015 թվականի սեպտեմբեր -հոկտեմբեր ամիսների ընթացքում անտառային ֆոնդի տարածքում` «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության 7-րդ և Վահագնիի անտառպետության 6-րդ ու 7-րդ պահաբաժիններում, ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի նոյեմբերի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին