Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ազգային գործակալության ղեկավար Կոնստանտին Վաշենկոյի հրավերով նոյեմբերի 12-13-ին Ուկրաինայում էր գտնվում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու Կիևում հրավիրված <<Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ամենամյա տարածաշրջանային իններորդ համաժողովին>>:
Վերջինիս նպատակն էր քննարկել ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական ծառայության արդիականացման ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքն ու միտումները, իրականացնել փորձի փոխանակում ԵՄ ինստիտուցիոնալ զարգացման գործիքների` Twinning, TAIEX և SIGMA ծրագրերի կիրարկման շուրջ:
Համաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ Եվրահանձնաժողովից և SIGMA ծրագրից, ԱրԳ երկրներում Twinning և TAIEX գործիքների, CIB ծրագրի համակարգողներ, ԱրԳ երկրների քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինների ղեկավարներ, փորձագետներ:
Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ԱրԳ երկրներում Twinning, TAIEX գործիքների և SIGMA ծրագրի կիրարկման արդյունքներին, կարծիքներ փոխանակել ոլորտում առկա արդիական հիմնախնդիրների շուրջ: Ներկայացվել են <<Արևելյան գործընկերությունը>> նախաձեռնող ԵՄ երկրների հանրային կառավարման և քաղաքացիական ծառայության բարեփոխումների ժամանակակից մոտեցումները, դրանցում հանրային ներգրավվածության ապահովման ԵՄ անդամ պետությունների փորձը:
Կարդացեք նաև
ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական ծառայության ոլորտում նախատեսվող բարեփոխումները, այդ շրջանակներում ԵՄ-ի և ՍԻԳՄԱ ծրագրի հետ համագործակցության ընթացիկ նպատակները` կապված հիմնականում ԵՄ սկզբունքների հիման վրա բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակման հետ:
Գոռ Աբրահամյան
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ