Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ Ղարաբաղի հողերը հանձնելու մասին հայտարարությունը պահի տակ արեցի՞ք, թե՞ իրոք այդ կարծիքին եք, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես նման հայտարարություն չեմ արել: Տեսանյութ կա, կարելի է դիտել ու տեսնել, որ նման բան չեմ ասել: ԶԼՄ-ներից մեկը ուղղակի որոշել է տեսանյութի մի վերնագիր դնել, որը իմ ասածների հետ կապ չունի»:
Պարոն Մարտիրոսյանը դա դատարկ թեմա համարեց: Խնդրեցինք կրկնել ասածը, Լևոն Մարտիրոսյանը նշեց. «Փոխզիջումային տարբերակը միշտ էլ քննարկվել է, ես դրա մասին եմ ասել, ոչ թե իմ անունից ասել, որ պահանջում եմ հողեր հանձնել: Այս աբսուրդի թատրոնը հասավ նրան, որ ԶԼՄ-ներից մեկը զանգեց ինձ ու ասաց, թե մենք ձեզ լավ ենք լուսաբանել առաջինը մեզ ասեք, որ հողերն եք հանձնելու: Եթե ինձնով լիներ, ես առաջինը Հայաստանին կվերադարձնեի Դաշտային Ղարաբաղը, Սուրմալուն, Նախիջևանը, Կարսը, Արդահանը: Ես ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի կողմնակից եմ»:
Հետաքրքրվեցինք՝ իր այդ հայտարարությունների պատճառով նկատողություն չի՞ ստացել ղեկավարությունից, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե այդպիսի բան ասած լինեի, իմ գլուխը կպոկեին, եթե չեն պոկել, ուրեմն նման բան չեմ ասել»:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ