«Պարոն Սահակյան, արդեն որերորդ անգամ է, հանիրավի կպնում եք համ ձեր կենսագրությանը, համ ոչ-ին: Դուք արդեն մեզ գրագիտության դասեր եք ուզում տալ, որ կարդացել ենք, չենք կարդացել: Ուզո՞ւմ ես ես հիմա ստեղ երկու ժամ դասախոսություն կարդամ ձեր ներկայացրած Սահմանադրության ոչ նորմալ դրույթների մասին: Ձեր գործով զբաղվեք, ձեր այո-ով զբաղվեք եւ ոչ-ին այդ հեգնանքը…ձեր քարոզն ամբողջությամբ մեր իշխանության եւ ոչ-ի դեմ է: Ձեր այո-ն գովազդեք եւ նորմալ, օրենքները պահպանելով, ոչ թե վարչականի սկզբունքները եւ միջազգային սկզբունքները: Մոռացեք մեր կենսագրությունն ու ձերը, որովհետեւ ձերը սկսում է 98-ից ոնց որ, դրանից էն կողմ դուք չեք եղել: Ձեր գործն արեք այո-ի վրա, ոչ թե ոչ-ի դեմ: Մեզ դասեր մի տվեք: Ո՞նց թե չենք կարդացել, կարդացել ենք, դրա համար էլ ոչ ենք ասում»,- այսօր ԱԺ-ում այսպես ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քննադատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Նա պատասխանեց. «Նախ խնդրում եմ իմ կենսագրության մեջ չտեղավորվեք, որովհետեւ էնտեղ ձեզ համար հարմար անկյուն չկա, չէր էլ կարող լինել: Այս օրերին առավել եւս ոչ-ին ընդհանրապես ուշադրություն չէի դարձնում, սրանից հետո կսկսեմ հետաքրքրվել, թե էդ ոչ-ը ինչ արգումենտներ ունի: Մի վիրավորվեք անտեղի տեղը: Իմ կենսագրությունը թողեք իմ ընկերներին, իմ ընտանիքին, իմ թիմին, մի համեմատեք որեւէ մեկի կենսագրությանը, առավել եւս դուք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ