«Եթե իմ մեղադրանքներն Աշոտյանը համարում է գովազդ, ես այդ գովազդը մշտապես կապահովեմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`հակադարձելով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Լեւոն Զուրաբյանն էլ իր հերթին խորհուրդ տվեց Արմեն Աշոտյանին. «Թող ընդամենը գնա բնակավայրեր, մարդկանց հետ հանդիպի, ամենուրեք դպրոցի տնօրենները հրահանգ ունեն, կանչում են ուսուցիչներին և նրանց հրահանգ տալիս, որ աշակերտների ծնողներին կանչեն ժողովների և պարտադրեն «այո» քվեարկել: Սա քրեական հանցագործություն է, սրա համար հասնում է 2-5 տարի ազատազրկում»:
Անդրադառնալով Արմեն Աշոտյանի կողմից Հանրային հեռուստաընկերությամբ վարվող հաղորդաշարին էլ՝ ՀԱԿ պատգամավորն ասաց. «Նրա փայլփլող դեմքն այնտեղ անկողմնակալության բոլոր սկզբունքները խախտում է»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ