Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Ոչ մի նախարար չի կարող հետեւել 100 հազար ուսանողի» (Տեսանյութ) 

Նոյեմբեր 16,2015 14:05

«Կրթության ոլորտում կոռուպցիան բազմաձեւ է եւ բազմաբաղադրիչ, տարբեր պատճառներ եւ դրսեւորումներ ունի: Հետեւաբար, կոռուպցիայի դեմ պայքարը թողնել բացառապես իշխանության վրա, նշանակում է՝ քաղաքականացնել խնդիրը: Այո, իշխանությունները պատասխանատու են, բայց առանց հանրային ախտորոշման՝ կոռուպցիան հիվանդություն է»,-այսօր Ծաղկաձորում կազմակերպված «Բարեվարքության ամրապնդում բարձրագույն կրթության համակարգում» խորագրով համաժողովի ընթացքում լրագրողներին ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա դիտարկմամբ՝ ոչ մի կրթության նախարար չի կարող հետեւել 100 հազար ուսանողի ակադեմիական, ընթացիկ եւ միջանկյալ գործունեությանը. «Ոչ մի նախարարություն միայնակ չի կարող պատասխանատու լինել հսկայական ոլորտի համար: Կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականություն ձեւավորելը յուրաքանչյուրի պարտավորությունն է: Քանի դեռ հանրության շրջանում  ընկալում կա, թե ամեն մեկը պետք է իր գործն անի, իսկ իշխանությունը՝ պայքարի, մենք ոչնչի չենք հասնի»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ նախարարությունն աշխատում է միջազգային կառույցների հետ՝ հակակոռուպցիոն ծրագրեր քննարկելու նպատակով: «Կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազում կա, բայց այդ ցուցանիշը փոքր է: Մենք չենք կարողացել այս պայքարը դարձնել համընդհանուր գերակայություն»,-եզրափակեց կրթության նախարարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30