Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական համալսարանում զեղծարար-ուսանողները պատժվում են

Նոյեմբեր 16,2015 14:03

Ծաղկաձորում այսօր մեկնարկեց Եվրոպայի խորհրդի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կազմակերպած «Բարեվարքության ամրապնդում բարձրագույն կրթության համակարգում» խորագրով համաժողովը, որի նպատակն է բուհական ոլորտում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային եւ տեղական փորձի քննարկումը: Aravot.am-ը համաժողովի մասնակից, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստից հետաքրքրվեց, թե ինչ միջոցներով են պայքարում հնարավոր կոռուպցիայի դեմ:

«Քննական կոռուպցիայի եւ զեղծարարության դեմ պայքարն ամենօրյա է եւ այդ հարցում շատ ուշադիր պետք է լինել: Մեր համալսարանում շատ խիստ ենք այդ խնդրի հանդեպ: Մեր կանխարգելիչ միջոցները գործում են թե ուսանողների եւ թե ծնողների շրջանում: Քննություններն այնպես են կազմակերպված, որ կարողանանք պայքարել քննական խախտումների եւ կոռուպցիայի դեմ»,-ասաց ռեկտորը:

Նա նշեց, որ բուհում կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ. «Քննական խախտումներ թույլ տված ուսանողներն անգամ հեռացվում են: Պետք է հասկանալ, որ այդպիսի ուսանողները փչացնում են մյուս ուսանողների եւ դիպլոմի հեղինակությունը, որովհետեւ նրանք իջեցնում են խախտումներ թույլ չտված ուսանողների կրթության որակը»:

Ժան-Մարկ Լավեստը հավելեց, որ կոռուպցիոն ռիսկեր կան նաեւ Ֆրանսիայում գործող Ֆրանսիական համալսարանում եւ աշխատակազմի քաղաքական կամքն է՝ պայքարել ցանկացած կոռուպցիոն դրսեւորման դեմ: «Ուսանողները հասկանում են խնդիրը եւ օգնում են ադմինիստրացիային»:

Մեզ հետ զրույցում համալսարանի արտաքին կապերի, կրթական ծրագրերի համակարգման եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանն էլ տեղեկացրեց, որ բոլոր քննությունները գրավոր են, իսկ հարցերն ընտրվում են վիճակահանությամբ՝ հենց քննության օրը. «Այստեղ նույնիսկ ադմինիստրացիայի միջամտությունն է բացառված: Արդեն երկու տարի այս համակարգը կիրառում ենք եւ այն արդյունավետ է: Ուսանողներն ունեն հարցերի շրջանակը, պատրաստվում են հարցաշարերերի միջոցով, որոնք նախապես հայտնի են: Ամեն ինչ թափանցիկ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30