Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ահաբեկիչներն ընտրեցին հենց Ֆրանսիան ահաբեկչությունն իրականացնելու համար

Նոյեմբեր 16,2015 14:02

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, Փարիզում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունը ցույց տվեց, թե ինչքան անպատրաստ էր Ֆրանսիայի անվտանգության ծառայությունը:

«Ֆրանսիայի անվտանգության համակարգը լուրջ խնդիրներ ունի»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա, Սա ԻՊ ահաբեկչությունը ոչ միայն Ֆրանսիայի դեմ էր, այլ ամբողջ քրիստոնեական աշխարհի. «Ֆրանսիան ահաբեկիչների սիմվոլիկ թիրախն էր քրիստոնեական աշխարհին, այն հատվածին, որը պատերազմ է  հայտարարել ԻՊ-ին, սա միայն Ֆրանսիային նետած ձեռնոց չէր»:

Ինչու ահաբեկիչներն ընտրեցին հենց Ֆրանսիան ահաբեկչությունն իրականացնելու համար, ըստ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի, Ֆրանսիան ամենաթույլ օղակն էր. «Ֆրանսիայում ահռելի մահմեդական համայնք կա, մոտ ութ միլիոն, բազմաթիվ մզկիթներ, որտեղ իսլամի բրենդն է քարոզվում: Այս մասսայի մեջ տարրալուծվելն ու չհայտնաբերված լինելը հեշտ էր: Բացի դա Փարիզը աշխարհի զբոսաշրջային մայրաքաղաքն է»:

Նա նաեւ նկատեց, որ Փարիզի ահաբեկչությունից հետո ՌԴ-Արեւմուտք դիրքերի որոշակի մերձեցում կլինի, բայց ոչ ավելին:

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությանը և դրան հաջորդող զարգացումներին, տեսակետ հայտնեց, թե ահաբեկչության դեմ պայքարում համախմբում դասական առումով տեղի չի ունենա, քանի որ ըստ նրա՝ նույնիսկ այս դեպքում շահերը չեն համընկնում:

Պարոն Մարտիրոսյանի խոսքով, կան որոշ տեղեկություններ, որ ֆրանսիական օդուժը 20 հարված է հասցրել Սիրիայում, սակայն ցամաքային օպերացիա չկա, հետեւաբար Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև թերևս միայն օդից գործելու հնարավորությունների շուրջ համաձայնություն կլինի.  «Առավել մեծ համագործակցության մասին դժվար է խոսել, փխրուն է իրավիճակը: Կարևորն է այս պահին, այսպես ասած, կոշիկներ դնելն է գետնի վրա, այսինքն՝ ռազմական ցամաքային օպերացիան, որի մասին այս պահի դրությամբ խոսք չկա»:

Անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի դիտարկմանը, թե Ֆրանսիայի անվտանգության ծառայությունը շատ անպատրաստ էր՝ քաղաքագետը շարունակեց, «Ծայրահեղականության գաղափարախոսությունն այնքան ահռելի մասշտաբների է Ֆրանսիայում հասել, որ անվտանգությունն անզոր է դրա դեմ պայքարում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30