Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. «ԼՂՀ-ն Լևոն Մարտիրոսյանին պետք է ճանաչի անցանկալի անձ»

Նոյեմբեր 16,2015 13:35

ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի կարծիքով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի՝ Ղարաբաղի որոշ հողեր հանձնելու մասին հայտարարության արդյունք կարող է լինել այն, որ ԼՂՀ-ն նրան ճանաչի անցանկալի անձ:

Հիշեցնենք, որ Լևոն Մարտիրոսյանն այսպիսի կարծիք էր հայտնել. «Չեմ ժխտում, որ կգա մի պահ, երբ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կոմպրոմիսային լուծման շրջանակներում կհանձնվեն Ադրբեջանին»:

Aravot.am-ի հարցին՝ մի՞թե ՀՀԿ-ական պատգամավորները նախապես իրենց հայտարարությունները չեն համաձայնեցնում ղեկավարության հետ, Նարեկ Գալստյանն արձագանքեց. «Հուսով եմ՝ համաձայնեցված չի եղել: ՀՀԿ-ն գոնե կարգապահական առումով ինչ-որ գործառույթներ պետք է իրականացնի այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնք  խոսում են Ղարաբաղի հողեր հանձնելու մասին: Սա աննախադեպ երևույթ է, երբ իշխող կուսակցության պատգամավորը խոսում է Ղարաբաղի հողերի վերադարձի մասին: Սրա արդյունքը կարող է լինել այն, որ ԼՂՀ-ն նրան անցանկալի անձ ճանաչի»:

Նարեկ Գալստյանը վրդովվեց, թե որևէ մեկը բարոյական  իրավունք չունի Ղարաբաղի հողերի հանձնման մասին  խոսելու, առավել ևս այն մարդիկ, որոնք ուղղակի մասնակցություն չեն ունեցել ԼՂՀ-ի ազատագրման  գործընթացին: Իսկ թե ինչու են նրանք խոսում այդ մասին, կարծում եմ պետք է հարցնել ՀՀԿ-ի ղեկավարներին ու իշխող կուսակցությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30