Վաշինգտոն. Այսօր Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը հայտարարել են հետևյալը.
«Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաև Հայաստան ծառատունկ ծրագրի և Հայկական ազգային ինստիտուտի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին` անիմաստ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Ամերիկահայերը դատապարտում են Փարիզում տեղի ունեցած բարբարոսական գործողությունները և զորակցում Ֆրանսիային և բոլոր բարի կամքի տեր մարդկանց: Մենք աղոթում ենք զոհվածների ընտանիքների համար»:
Ամերիկայի հայկական համագումար