Ֆրանսիայի ոստիկանությունն այս առավոտյան սկսել է մի շարք համակարգված հակաահաբեկչական գործողություններ իրականացնել ամբողջ երկրում եւ ձերբակալել մի շարք անձանց, որոնք կասկածվում են Փարիզում ուրբաթ օրն իրականացված գործողություններին մասնակցելու մեջ. հաղորդում է «Daily Mail»-ը:
Նշվում է, որ ոստիկանությունը մի շարք անձանց է ձերբակալել այն վայրերում, որտեղ, իրենց տեղեկություններով, եղել են մահապարտներին օգնած իսլամիստ ծայրահեղականներ:
Ոստիկանության գործողությունների ականատեսներից մեկն ասել է, որ հարյուրավոր ոստիկաններ են ներգրավված եղել ձերբակալություններում: «Շենքերը արգելափակվում էին եւ դռները կոտրում էին: Նրանք գոռում էին «սա ոստիկանություն է, սա ոստիկանություն է» եւ կասկածյալներին տանում էին»:
Կարդացեք նաև
Տուլուզի շրջանում արված լուսանկարները ցույց են տալիս, որ մի շարք ոստիկաններ, իրենց մեքենաներով երթեւեկում են:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ