Փարիզի ահաբեկչական գործողությունները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ստիպում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ավելի ագրեսիվ պայքար սկսել, քան նա ցանկանում էր նախկինում: Դա բարդ ընտրության առջեւ է կանգնեցնում մի առաջնորդի, որը ցանկանում էր ոչ թե ընդլայնել ամերիկյան պատերազմներն, այլ վերջ տալ դրանց: Այս մասին նշված է «Los Angeles Times»-ի վերլուծականում:
Կիրակի օրն Օբաման խոստացավ կրկնապատկել ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Օբաման խոսեց սահմաններն ամրապնդելու եւ շարունակվող դիվանագիտական բանակցություններին մասին: Այդ ռազմավարությունն, ամենայն հավանականությամբ, կզարգանա եւ ավելի կոշտ կդառնա, քանի որ համաշխարհային առաջնորդները հավաքվում են Թուրքիայում մասնակցելու «Մեծ քսանյակի» ամենամյա տնտեսական գագաթնաժողովին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո երեկ Օբաման դատապարտել է զանգվածային սպանությունները եւ դրանք որակել հարձակում քաղաքակիրթ աշխարհի դեմ ու խոստացել ահաբեկչության կազմակերպիչներին փնտրելու գործում լինել Ֆրանսիայի իշխանությունների կողքին:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ