2015թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանից վերադարձած, Տավուշի մարզի Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանին հարցրինք, թե նա ինչպես է հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ասաց, որ մառախուղի պատճառով ինքը մոլորվել, հատել է սահմանը, տեսել ադրբեջանցի նախրապանների, հետո հայտնվել է ադրբեջանցիների զինվորականների ավտոմեքենան, որով իրեն տեղափոխել են:
Նրան հարցրինք, թե ինչպես է հաղթահարել հայ-ադրբեջանական սահմանին փորված խոր փոսը: Լ. Աբովյանն ասաց, որ ներքեւի հատվածում փոսը խոր չէր, այնտեղով է անցել
2013-2015թթ. հայ սահմանապահներից աննկատ Ադրբեջանի տարածքում են հայտնվել Տավուշի մարզի 7 բնակիչ՝ Կոթիի բնակիչ Լուսիկ Աբովյանը (Ադրբեջանի տարածքում է հայտնվել 2015թ. նոյեմբերի 8-ին), Դովեղի բնակիչ Դուրմիշ Քառյանը (Ադրբեջանի տարածքում է հայտնվել 2013թ. մարտի 16-ին), Այգեհովտի բնակչուհի Անահիտ Առաքելյանը (Ադրբեջանի տարածքում է հայտնվել 2013թ. մարտի 17-ին), Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչներ Մամիկոն Խոջոյանը( 2014թ. հունվարի 28-ին) , Արսեն Խոջոյանը( 2014թ. մարտի 7-ին), Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ( 2014թ. օգոստոսի 27-ին), Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Մամյանը (Ադրբեջանի տարածքում է հայտնվել 2014թ. օգոստոսի 26-ին):
Հավելենք, որ 2015թ. հունվարի 11-ին Ոսկեվան գյուղի ծայրամասում ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհվել է Ոսկեվանի 79-ամյա բնակիչ Սերյոժա (Հրանտ) Սարգսյանը, որը սահմանագոտում ոչխար էր արածեցնում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ