Շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրի Թուրքիա-Հայաստան մրցամարտն ավարտվեց 2:2 հաշվով:
Էլինա Դանիելյանը զիջեց Եկատերինա Աթալիկին, Լիլիթ Մկրտչյանը (նկարում) պարտության մատնեց Բեթուլ Քեմրե Յիլդիզին, իսկ Քուբրա Օզթուրք-Լիլիթ Գալոյան, Զեհրա Թոփել-Մարիա Կուրսովա պարտիաները խաղաղ ելք ունեցան:
Չորրորդ տուրից առաջ, որում մեր աղջիկները հանդիպելու են Անգլիայի ընտրանու հետ, Հայաստանի կանանց հավաքականը թիմային 3,0 միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ etcc2015.com-ի