Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը Մագնուս Կարլսենի հետ պարտիայի միջնամասում «բերքահավաք» էր կազմակերպել

Նոյեմբեր 16,2015 11:12

Իսլանդիայում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հանդիպեց Նորվեգիայի ընտրանու հետ:

Ամբողջ առաջնության, թերեւս, գլխավոր դիմակայությունը կայացավ այս երկու թիմերի առաջատարների՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ հավակնորդների մրցաշարի մասնակից Լեւոն Արոնյանի միջեւ, որում սեւերով հանդես եկող մեր հավաքականի առաջատարը պարտիայի միջնամասում մրցակցի խաղաքարերի «բերքահավաք» անելուց հետո արդեն 46-րդ քայլում Կարլսենին ստիպեց անձնատուր լինել:

Չորրորդ խաղատախտակի առջեւ հաղթանակ տարավ Հրանտ Մելքումյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը կարեւոր ոչ-ոքի արեց: Մեր թիմից անհաջողության մատնվեց միայն Սերգեյ Մովսիսյանը:

Հաղթելով 2,5:1,5 հաշվով՝ մեր տղամարդկանց հավաքականը թիմային չորս միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական: Այսօր՝ չորրորդ տուրում, մեր մրցակիցը Անգլիայի հավաքականն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ etcc2015.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Շախմատում «բերքահավաք» անում են միայն սկսնակները, որոնց միակ նպատակը հնարավորինս հակառակորդի շատ ֆիգուրներ ՛՛ուտելն” է: Իրականում Արոնյանը միջնախաղում մատուցեց ՛՛թունավոր՛՛ զինվոր և սկսեց դինամիկ ու անկասելի գրոհ: Ի վերջո Կառլսենը հանձնվեց, ունենալով երկու ֆիգուր Արոնյանի որակի դեմ:
    Բացի այն, որ համաշխարհային շախմատը հարստացավ ևս մեկ բացառիկ գեղեցիկ պարտիայով, Արոնյանը տարավ հոգեբանական առումով շատ կարևոր հաղթանակ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30