Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ հազարավոր մարդիկ հիշում են ահաբեկչության զոհերին (ֆոտոշարք)

Նոյեմբեր 16,2015 00:23

Փարիզում Աստվածամոր տաճարում այսօր հոգեհանգստյան կարգ մատուցվեց ի հիշատակ նոյեմբերի 13-ին սարսափելի ահաբեկչության հարյուրից ավելի զոհերի: Այստեղ էին հավաքվել հազարավոր մարդիկ: Ոստիկանությունը փակեց դեպի տաճար մուտքն այն բանից հետո, երբ արդեն բավական թվով մարդիկ էին հավաքվել տաճարի մուտքի մոտ:

Paris-9 Paris-1 Paris-2

Մեզ հաջողվեց մոտենալ տաճարի մուտքին միայն այն բանից հետո, երբ ոստիկանությանը ներկայացանք, որ լրագրող ենք: Մեր պայուսակները ստուգելուց հետո թույլ տվեցին մոտենալ տաճարին: Այստեղ հավաքվել էին  Փարիզի քաղաքացիներ, հասարակական, մշակութային գործիչներ, զբոսաշրջիկներ եւ մեծ թվով ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Մարդիկ բավական հուզված էին, մտահոգ:  Ֆրանսիացիները հավաստիացնում էին, թե մարդիկ հավաքվել են ինքնաբուխ, սոցցանցներում հայտնված տեղեկատվությունից հետո:

Paris-4 Paris-5 Paris-6 Paris-7 Paris-8

Մեզ հետ զրույցում տարեց մի ֆրանսուհի դժգոհեց, որ հեռուստատեսությամբ լսում է այն մասին, թե իբր Ֆրանսիայում մարդիկ ահաբեկած են, տնից դուրս չեն գալիս. «Դուք նման բան նկատե՞լ եք: Եթե վախեցած լինեին, ինչպե՞ս այսքան բազմություն կհավաքվեր այստեղ…»:

Paris-3

Փարիզում այսօր թանգարանների մուտքի մոտ, մարդաշատ վայրերում զինված զինվորականները շարունակում էին հսկել, սակայն նրանց ներկայությունը մարդիկ չէին էլ նկատում: Քաղաքային բոլոր այգիներում ֆրանսիացիները շարունակում էին սպորտով զբաղվել, ընտանիքներով պարզապես իրենց հանգիստն էին վայելում:

Փարիզի «Ճգնաժամային կենտրոնի» մոտ խմբված  օտարերկրյա եւ տեղացի լրագրողների խումբ նկատեցինք եւ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ արագ այդ շենքի մուտք մտնող մի քանի մեծ մեքենաների: Պարզվեց այդ կենտրոն են բերել ահաբեկչությունից տուժածներին եւ նրանց հարազատներին՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Լրագրողներին այդ տեղեկությունը հայտնելուց հետո՝ խնդրեցին հեռանալ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Փարիզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    « Քաղաքային բոլոր այգիներում ֆրանսիացիները շարունակում էին սպորտով զբաղվել, ընտանիքներով պարզապես իրենց հանգիստն էին վայելում: »

    ինչ լա՜ւ…

    132 մեռեալների եւ 350 ծանր վիրաւորների ընտանիքները վստահաբար մեծ հաճոյքով են լսելու թէ այսքան ցաւակցութիւն, փափկանկատութիւն եւ կարեկցութիւն կայ իրենց ցաւին ու կորուստներին նկատմամբ, մնացեալ քաղաքացիների կողմէ… ջարդից երկու օր ետք…

    սակայն այդ չէ հաւանաբար ժողովուրդի ընդհանուր հոգեվիճակը… երեւի «բոլոր» այգիներ չեն որ այդ զուարթ պատկերն են ներկայացնում, եւ «սպորտով զբաղվող» ու իրենց «ընտանեկան հանգիստը վայելող» կարգ մը քաղաքացիներից զատ, լինելու են նաեւ սգաւորներ, սգակիցներ … գոնէ մինչեւ որ ամբողջանայ մեռեալների թիւը, տեղի ունենան թաղումները…

    ի դէպ, լուր կա՞յ, տակաւին կորսուած հայ աղջնակի մասին… Լոլա Ուզունեան է անունը…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30